Մենք պատմում ենք ծաղիկներով

Ծաղիկների առաքում
Երևանում Հայաստանում

Flower Concept

Լավագույն առաջարկներ

Հարսանեկան

IMG_3048

 

Մեր փորձառու թիմը Ձեր հարսանեկան տոնը կդարձնի  յուրահատուկ և հիշարժան՝ ծաղկային ձևավորումների միջոցով:

Flower Concept

Առանձնահատուկ իրադարձություններ

Մենք պատրաստ ենք գեղեցկացնել Ձեր միջոցառումները մեր ծաղիկներով և բույսերով:

Կատարեք գնումներ ըստ առիթների

Առաջատար ծաղկի սրահ Երևանում

Նվերներ

Բացի ծաղիկները մեզ մոտ կգտնեք տարբեր նվերներ և աքսեսուարներ

Ֆլորիստիկայի սիրողական դասընթացներ

Մեր փորձառու մասնագետները կծանոթացնեն Ձեզ ծաղկային աշխարհին և կսովորեցնեն Ձեզ ֆլորիստիկայի արվեստը։ 

FLOWER CONCEPT

Մեր սրահը

Հովսեփ Էմինի փող. 92

Երևան 0033, Հայաստան

Երկուշաբթի – Կիրակի:
08:30 – 23:00

Բարի գալուստ Flower Concept ծաղկի սրահի կայքէջ:
 
Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ծաղկի սրահի կայքէջում, որտեղ յուրաքանչյուր ծաղկեփունջ ոչ միայն ծաղիկների հավաքածու է, այլ նաև արվեստ, որը լցված է զգացմունքներով։ Մենք սիրով ընտրում ենք լավագույն ծաղիկները, որպեսզի Ձեր յուրաքանչյուր օրը դառնա ավելի պայծառ և հագեցած։ Մեր ֆլորիստները կօգնեն Ձեզ ընտրել կատարյալ կոմպոզիցիաներ ցանկացած իրադարձության համար՝ սկսած ռոմանտիկ անակնկալներից մինչև արարողություններ և հարսանիքներ։ Բացի ծաղիկներից, մենք առաջարկում ենք սենյակային բույսեր, ձեռագործ բնական մոմեր, ֆլորիստական բարձրաքանդակներ (bas-relief), դեկորի տարրեր, ծաղկամաններ և շատ ավելին։
 
 
Ինչու՞ են ընտրում մեզ:
 
– Անհատական մոտեցում — մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է, և պատրաստում ենք ծաղկեփնջերը՝ հաշվի առնելով Ձեր նախասիրություններն ու տրամադրությունը։  
– Որակ և թարմություն — մենք աշխատում ենք միայն լավագույն մատակարարների հետ՝ երաշխավորելով ծաղիկների թարմությունն ու յուրաքանչյուր կոմպոզիցիայի երկարակեցությունը։  
– Լայն տեսականի— մեզ մոտ դուք կգտնեք ծաղկեփնջեր ցանկացած առիթի համար՝ ծննդյան տոն, հարսանիք, տարեդարձ, ծննդատնից դուրս գրել կամ պարզապես հաճելի անակնկալ։  
– Փորձառու ֆլորիստներ — մեր մասնագետները միշտ պատրաստ են առաջարկել ամենանորաձև և ոճային լուծումները ցանկացած միջոցառման համար։  
– Արագ առաքում Երևանում և շրջակա տարածքներում — մենք ապահովում ենք արագ առաքում Երևանում և նրա շրջակայքում՝ Ձեզ հարմար ժամանակ, որպեսզի Դուք կարողանաք հաճելիորեն զարմացնել ձեր հարազատներին ու սիրելիներին։  
 
Ի՞նչ ենք առաջարկում:
 
– Ծաղկեփնջեր պատվերով: Մենք ստեղծում ենք ծաղկեփնջեր Ձեր ճաշակին համապատասխան՝ հաշվի առնելով բոլոր նախասիրությունները, լինի դա նուրբ պաստելային գույներ, թե վառ և հագեցած երանգներ։  
– Կոմպոզիցիաներ ինտերիերի համար: Կենդանի ծաղիկներ ծաղկամաններում և ֆլորիստական կոմպոզիցիաներ, որոնք կզարդարեն ձեր տան կամ գրասենյակի ցանկացած անկյուն։  
– Հարսանեկան և տոնական ծաղիկներ: Մենք կօգնենք գեղեցիկ ձևավորել Ձեր կյանքի կարևոր պահերը՝ հարսանեկան ծաղկեփնջերից մինչև տոնական դեկոր։  
– Ծաղիկների արագ առաքում: Մենք ապահովում ենք ծաղիկների արագ առաքում Երևանում և շրջակայքում՝ Ձեզ հարմար ժամանակ՝ հաճելիորեն զարմացնելու համար Ձեր հարազատներին և սիրելիներին։  
– Ծաղկային բաժանորդագրություն: Առաջարկում ենք ձեզ հատուկ հնարավորություն՝ պարբերաբար ստանալ թարմ և գեղեցիկ ծաղիկներ՝ ամեն շաբաթ կամ ամիս, առանց ավելորդ հոգսերի։  
Մասնագիտական ձևավորման ծառայություններ: Մեր դիզայներները Ձեր տոնակատարությունը, լինի դա հարսանեկան, ծննդյան տոն կամ այլ միջոցառում, կվերածեն անմոռանալի իրադարձության։
Սենյակային բույսեր: Մեզ մոտ Դուք կգտնեք ոչ միայն սենյակային բույսերի հայտնի տեսակներ, ինչպիսին են` պալմաներ, ֆիկուսներ, կակտուսներ և սուկուլենտներ, այլ նաև ավելի հազվադեպ և էկզոտիկ բույսեր, որոնք կավելացնեն Ձեր տանը յուրահատկություն և ինքնատիպություն: Մենք առաջարկում ենք բույսեր ամեն ճաշակի համար՝ փոքրիկ կոմպակտ օրինակներից մինչև մեծ դեկորատիվ բույսեր, որոնք կընդգծեն Ձեր ինտերիերը:
Ձեռագործ բնական մոմեր: Ընկղմվեք հարմարավետության և հանգստության մթնոլորտում մեր ձեռագործ բնական մոմերով, որոնք ստեղծվում են սիրով և ամեն մանրուքի նկատմամբ հոգատարությամբ։ Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ, էկոլոգիապես մաքուր նյութեր՝ բնական սոյայի մոմ և բարձր դասի էֆիրային յուղեր, որպեսզի յուրաքանչյուր մոմը տա ոչ միայն լուսավորի, այլև հաղորդի անկրկնելի բույր: 
Ֆլորիստական բարձրաքանդակներ (барельеф) : Մենք առաջարկում ենք ոչ միայն դեկոր, այլ արվեստ, որը կենդանանում է ծաղիկներում։ Ստեղծեք յուրահատուկ ոճ և մթնոլորտ մեր ֆլորիստական բարձրաքանդակների միջոցով, որոնք կդառնան Ձեր ինտերիերում իրական արվեստի գործեր։
Ինտերիերի իրեր: Ձեր տան յուրաքանչյուր անկյուն արժանի  է լինել առանձնահատուկ՝ լի ջերմությամբ, գեղեցկությամբ և հարմարավետությամբ։ Մենք առաջարկում ենք Ձեզ բացառիկ ինտերիերի իրերի հավաքածու,  որոնք կվերափոխեն ցանկացած տարածք և դրան կհաղորդեն բնության, էլեգանտության և անհատականության տարրեր:
Ֆլորիստիկայի, մոմեր պատրաստելու և կավե զարդերի պատրաստման մաստեր կլասեր:Մեզ մոտ անցկացվում են խմբակային և անհատական մաստեր կլասեր ծաղիկների, գեղեցկության և արվեստի բոլոր սիրահարների համար:
 
 
Պարգևեք ուրախություն Flower Concept-ի հետ միասին
 
Ծաղիկները համընդհանուր լեզու են սիրո, շնորհակալության և ուշադրության։ Կիսեք ձեր հարազատների և գործընկերների կարևոր պահերը մեր ծաղկեփնջերով և նվերներով։ Մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր պատվեր  պատրաստվելու է սիրով և հոգատալով Ձեր հարմարավետության մասին: 
 
 
Պատվիրելը հեշտ է!
 
Ընտրեք ծաղկեփունջը: Բացեք մեր կատալոգը և ընտրեք ծաղկեփունջը, որը համապատասխանում է Ձեր տրամադրությանը։
Նշեք մանրամասները և վճարեք պատվերը: Լրացրեք տվյալները և կատարեք վճարումը՝ պատվերի հաստատման համար։
Առաքում: Մենք ձեր ծաղիկները կառաքենք ճիշտ ժամանակին։
 
Սիրով և հոգատարությամբ,
Flower Concept.

Հետևեք մեզ Instagram-ում

@flowerconcept.yerevan

Հաճախորդների գնահատականը

Գերազանց

5/5